«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը

Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը
20.11.2020 | 21:45

Կրքերի բորբոքման ներկա իրավիճակում առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում «մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը»՝ հայտարարում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, թե ինչու է առաջին նախագահն այս օրերին մերժում հարցազրույցի առաջարկները:

«Եթե ՀՀ Առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՜ իշխանությունը, թե ընդդիմությունը», - հավելում է խոսնակը:

Դիտվել է՝ 3002

Մեկնաբանություններ